News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Իրանը եւ Կուբան համագործակցության յոթ փաստաթուղթ եւ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին եւ նրա կուբացի գործընկեր Միգել Դիաս-Կանելը ստորագրել են համատեղ հայտարարություն երկու երկրների միջեւ ռազմավարական եւ երկկողմ հարաբերությունների խորացման մասին, տեղեկացրել է Mehr-ը։

Իրանի եւ Կուբայի բարձրաստիճան պաշտոնյաները ստորագրել են նաեւ համագործակցության յոթ հուշագիր եւ փաստաթղթեր տարբեր ոլորտների վերաբերյալ, ներառյալ գիտությունը եւ տեխնոլոգիաները, առողջապահությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան եւ լեռնարդյունաբերությունը, կապը եւ բժշկությունը։

Կուբայի նախագահը Թեհրան է ժամանել՝ Իրանի բարձրաստիճան անձանց հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ բանակցելու համար։ Սա Կուբայի նախագահի առաջին այցն է Իրան վերջին 23 տարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ