News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

Եվրոպական երկրներն ավելի են դժվարանում «փող վճարել ուկրաինական անհատակ տակառին»։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Financial Times թերթի հրապարակումը Եվրամիությունում տիրող տարաձայնությունների մասին՝ կապված բյուջեի հետ, որը սպառնալիքի տակ է դնում Ուկրաինային 50 մլրդ եվրոյի հատկացումը օգնության քառամյա ծրագրի համապատասխան։

«Դա, հավանաբար, ավելի շուտ հենց եվրոպացիների հարցն է։ Հասկանալի է, որ նրանց համար ավելի ծանր է դառնում փող վճարել ուկրաինական անհատակ տակառին։ Ինչ վերաբերում է մեզ, ապա հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի, մեր տնտեսությունը հարմարվել է հատուկ ռազմական գործողության պայմաններին եւ ապահովում է անհրաժեշտ ռեժիմ շարունակվելու համար»,- ՏԱՍՍ-ը մեջբերել է Կրեմլի ներկայացուցչի խոսքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ