News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, որի շրջանակում նշվել են ինչպես Հայաստանի ներքին, այնպես էլ արտաքին սահմանները, իսկապես կան խնդրահարույց ձեւակերպումներ, ուստի անհրաժեշտ է պարզել, թե ով է կանգնած դրա հետեւում։ Այս մասին Ազգային ժողովում, «Հայաքվե» հասարակական-քաղաքական նախաձեռնության մշակած օրինագծի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 4-ին հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը՝պատասխանելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին։

Վերջինը, մասնավորապես, կշտամբել է ընդդիմությանն այն բանում, որ նա, իշխանությունում եղած ժամանակ, փաստորեն ինքն է ընդունել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս։ Բանն այն է, որ  կետերից մեկում նշված է. «Հայաստանի Արեւելքում սահմանակցում է Ադրբեջանի Հանրապետության հետ»։

Մինասյանը չի բացառել նաեւ այդ ձեւակերպումների հեղինակի հնարավոր քրեական հետապնդումը։ «Այդ ներքին կարգավորումը՝ ընդունված օրենքի շրջանակում, չի կարող համարվել ինչ-որ կարեւորություն ունեցող մի բան միջազգային հարաբերությունների եւ տարածքային հարցերի առումով։ Պատահական չէ, որ ոչ ոք, մեզանից բացի, հղում չի կատարում այս օրենքին։ Անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դրան հղում չի կատարում»,- ասել է պատգամավորը։

Նա նաեւ հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավոր եղած ժամանակ, «ստորագրել» է դրա տակ։ «Ավելին, այդ նույն օրենքում կա ձեւակերպում այն մասին, որ Լաչինի միջանցքի մի մասը, ըստ էության, սահման է Լեռնային Ղարաբաղի Հանապետության հետ։ Ինչո՞ւ դուք այդ մասին չեք խոսում։ Ինչո՞ւ եք բաց թողնում այդ ձեւակերպումը»,- հարցրել է Արծվիկ Մինասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ