News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Բայդենի աշխատակազմը Կոնգրես է ուղարկել շտապ նախազգուշացում, որ անհրաժեշտ է հավանություն տալ Ուկրաինային տասնյակ միլիարդների հասնող ռազմական եւ տնտեսական օգնությանը, որ Կիեւի ռազմական ջանքերը կարող են փակուղի մտնել առանց դրա, տեղեկացրել է AP-ն։

Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ղեկավարներին հղած նամակում բյուջեի եւ կառավարման վարչության տնօրեն Շալանդա Յանգը նախազգուշացրել է, որ տարեվերջին ԱՄՆ-ը Ուկրաինային օգնելու փող չի ունենա։

Նա ավելացրել է, որ ԱՄՆ փողերն արդեն վերջացել են Ուկրաինայի տնտեսությանն աջակցելու համար, եւ «եթե Ուկրաինայի տնտեսությունը փլուզվի, նրանք չեն կարողանա շարունակել պայքարը, եւ վերջ»։ «Մեր փողերը վերջացել են, եւ գրեթե ժամանակ չկա»,- գրել է նա։

Բայդենը մոտ 106 մլրդ դոլարի օգնության փաթեթ է խնդրել Ուկրաինայի, Իսրայելի եւ այլ կարիքների համար, բայց բախվել է դժվարությունների Կապիտոլիումի բլրում, որտեղ աճում է թերահավատությունը Ուկրաինային մասշտաբային օգնության հարցում, անգամ ֆինանսավորմանն աջակցող հանրապետականներն են պնդում ԱՄՆ եւ Մեքսիկայի սահմանային քաղաքականության փոփոխության հարցում, որպեսզի կանգնեցնեն միգրանտների հոսքը։

Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկվում է Հանրապետական կուսակցության կողմից, ընդունել է Իսրայելին օգնության առանձին փաթեթ։

Կոնգրեսն արդեն հատկացրել է 111 մլրդ դոլար Ուկրաինային օգնության համար, այդ թվում 67 մլրդ դոլար ռազմական գնումների, 27 մլրդ դոլար տնտեսական եւ քաղաքացիական օգնության եւ 10 մլրդ դոլար հումանիտար օգնության համար։ Յանգը գրել է, որ այդ բոլոր միջոցները, բացի մոտ 3 տոկոս ռազմական ֆինանսավորումց, սպառվել են նոյեմբերի կեսին։

Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ վերջին շաբաթներին դանդաղեցվել են Կիեւին ռազմական օգնության տեմպերը, որպեսզի մատակարարումները ձգվեն այնքան ժամանակ, մինչեւ որ Կոնգրեսը հավանություն տա լրացուցիչ ֆինանսավորմանը։ «Մենք փող չունենք այդ պայքարում Ուկրաինային աջակցելու համար»,- գրել է Յանգը։ «Սա հաջորդ տարվա խնդիր չէ։ Դեմոկրատական Ուկրաինային օգնելու ժամանակը ռուսական ագրեսիայի դեմ պայքարում հենց հիմա է։ Եկել է Կոնգրեսի գործելու ժամանակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ