News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կառուցելով ճկուն ապագա. երիտասարդության դերը Հայաստանի և Եվրոպայի արդի մարտահրավերներին դիմակայելու գործում» պանելային քննարկմանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Հասկանալով Եվրոպան» միջազգային կրթական ծրագրի հիմնական նպատակն է կարճ դասընթացների միջոցով ներկայացնել Եվրոպայի պատմության,  Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգերի և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին նախնական  տեղեկատվություն: Ծրագիրը նախատեսված է  ավագ դպրոցների սովորողների համար։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կատարելագործում են նաև անգլերենի իմացությունը, միաժամանակ սովորելով՝ ինչպես լինել ակտիվ քաղաքացի և լսելի դարձնել իրենց ձայնը։

Քննարկումը կազմակերպվել է «Հասկանալով Եվրոպան» ծրագրի համակարգողների ամենամյա հանդիպման շրջանակում, որին մասնակցել են շուրջ 40 երիտասարդներ՝ Հայաստանից և եվրոպական 10 երկրներից։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն կարևորել է երիտասարդության դերակատարումը պետական քաղաքականության և ռազմավարական նախագծերում: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է երիտասարդների ակտիվությունը տարբեր ասպարեզներում՝ այդ ուղղությամբ նախաձեռնելով խրախուսական մի շարք ծրագրեր:

Խոսելով պետական երիտասարդության քաղաքականության մասին՝ նախարարի տեղակալն անդրադարձել է «Երիտասարդության մասին» օրենքի մշակման աշխատանքներին:

«Օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խումբն արդեն ձևավորվել է։ Այն կազմված է պետական հատվածի, քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով այդ գործընթացում ԵՄ համագործակցության կարևորությունն ու հաջողված փորձի տեղայնացումը։

Նրա խոսքով՝ ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության իրավական հիմքերի կատարելագործմանն ուղղված քայլերի շրջանակում ուսումնասիրել է այլ երկրների փորձը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին ընդգծել է՝ տարբեր ծրագրերի իրականացմամբ համագործակցելով ՀՀ կառավարության հետ՝ Եվրոպական միությունն իր ներդրումն է բերում Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումներին։

Պանելային քննարկման ընթացքում ծրագրի մասնակիցները հարցերն ուղղել են բանախոսներին, որոնք վերաբերել են կրթության և երիտասարդության ոլորտների խնդիրներին:

Նշենք, որ «Հասկանալով Եվրոպան» ծրագիրն իրականացնում է «Եվրոպական երիտասարդական պառլամենտ» (ԵԵՊ) երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որը միավորում է երիտասարդների ամբողջ Եվրոպայից՝ քննարկելու արդիական հիմնահարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ