News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի Կիեւ կատարած այցի ժամանակ նրան տեղեկացրել են, որ Ուկրաինան 17 մլն արկի կարիք ունի, իսկ որպեսզի դեօկուպացվի Ուկրաինայի ողջ տարածքը, հարկավոր են 350-400 մլրդ դոլարի ուժեր եւ միջոցներ, գրել է «Украинская правда»-ն։

Ինչպես նշել է պարբերականը, «Գլխավոր շտաբի հաշվարկները ցույց են տալիս, որ Ուկրաինայի ողջ տարածքի ազատագրման նախագահի առաջադրած խնդրի կատարման համար հարկավոր են 350-400 մլրդ դոլարի ուժեր եւ միջոցներ։ Պլանավորման որոշ գաղափարներ Գխավոր շտաբը ներկայացրել է Օսթինին նոյեմբերին նրա Կիեւ կատարած այցի ժամանակ։

«Օսթինին տեղեկացրել են 17 մլն արկի պահանջմունքի մասին։ Նա, մեղմ ասած, զարմացել է, որովհետեւ ամբողջ աշխարհում այդքան արկ հավաքել չես կարող»,- նշել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի բարձրաստիճան պաշտոնյան։

Աղբյուրի խոսքով՝ Օսթինը նաեւ նշել է, որ Գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին իրեն դժգոհել է նախագահի գրասենյակի միջամտությունից։ «Օսթինը հետո մեզ պատմել է, որ Զալուժնին դժգոհել է, թե ինչպես են իրեն խանգարում, որ օֆիսն այնպիսին չէ, այն մեկն այսպիսին չէ, երրորդն այդպիսին չէ։ Դե պարզ է, որ նախագահն էլ է այդ խոսակցությունների մասին իմացել։ Եվ դրանք չեն նպաստում վստահությանը»։

Միեւնույն ժամանակ, նախագահի գրասենյակում հակված են այն մտքին, որ Զալուժնիի հեռացումը կնպաստի նրա քաղաքական կարիերային, ուստի նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմի զգալի մասը կտրականապես դեմ է ներկա գլխավոր հրամանատարի հրաժարականին»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ