News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը


Ես չեմ կարող կողմ քվեարկել նրան, որ մարդը, մեկ օր անգամ չծառայելով, գումարով ազատվի բանակից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով ՔՊ մեկ այլ պատգամավորի՝ Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծին: 

 «Փաստացի դուրս է գալիս, որ ծառայությունից խուսափած մարդուն, որը փաստացի դասալքությամբ է զբաղվել, ես պետք է հնարավորություն տամ, որ գումարով իր գործած հանցանքը ներենք: 

Ցանկացած այլ պարագայում, երբ ծառայում է մեկ ամիս կամ 6 ամիս, կամ 1 տարի, ես խնդիր չեմ տեսնում, բայց ոչ մի օր չծառայելու համար գումար վճարելով քրեական պատասխանատվությունից ազատվելու մեջ ես լուրջ խնդիր եմ տեսնում»,-ասաց նա:

Հայկ Սարգսյանը հակադարձեց. «Իմ պարզաբանումներից հետո դուք պարտավոր կլինեք կողմ քվեարկել այս օրենքին: 

Դուք կողմ եք քվեարկել համաներման մասին օրենքին, որը 1360 քաղաքացիների հնարավորություն է տվել ոչ մի օր չծառայելով, ոչ մի դրամ չվճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից: Դուք հիմա ասում եք՝ կողմ չեմ քվեարկի, որ քաղաքացիները վճարեն 15 մլն դրամ եւ չծառայեն: 

Բազմաթիվ քաղաքացիներ չեն ծառայում բանակում առողջական խնդիրներ ունենալու պատճառով կամ պատրվակով: 2011-2019 թվականների ընթացքում 50 հազար քաղաքացիներ չեն ծառայել բանակում՝ որեւէ դրամ չվճարելով: 2011-2019-ին շուրջ 10 հազար քաղաքացի չի ծառայել բանակում ոչ առողջական այլ խնդիրներ ունենալու հիմքով: 2265 քաղաքացի չի ծառայել բանակում օտարերկրյա բուհերում ուսանելու արտոնությունով: Ընդամենը բանակում չծառայելու համար դատապարտվել է բանակում չծառայածների 1 տոկոսից ավելի քիչը, ավելի ճիշտ հայտնաբերվածների 1 տոկոսից ավելի քիչը: Այսինքն դուք չե՞ք ուզում, որ այդ քաղաքացիները տան այդ գումարը չծառայելու դիմաց»:

Վիլեն Գաբրիելյանն անդրդվելի էր. «Պետք է ձեզ հիասթափեցնեմ, ձեր ասած համաներումը ընդունել է 7-րդ գումարման ԱԺ-ն, իսկ ես այդ ժամանակ պատգամավոր չեմ եղել, եւ բնականաբար, կողմ չէի կարող քվեարկել այդ նախագծին: Եթե լինեի պատգամավոր ամեն ինչ կանեի, որ այդ նախագիծը չընդունվեր: 

Ես չեմ կարող պատկերացնել, թե ոնց կարելի է մարդուն, որը խուսափել է պարտադիր զինծառայությունից, ազատենք քրեական պատասխանատվությունից եւ նա ոչ մի օր չծառայի»:

Վիլեն Գաբրիելյանը կոչ արեց վերանայել օրենքի նախագիծ այդ կետը. «Ինձ համար խնդիրը սկզբունքային է, ես չեմ կարող մարդուն, որը փաստացի գործել է հանցանք, փողով այդ հանցանքի համար նախատեսված պատժից օրինական ազատեմ»:

Հայկ Սարգսյանը եւս շարունակում էր պնդել իր տեսակետը. «Տպավորություն է, որ դուք ինձ չեք լսում: Այդ կետը պետք է, որովհետեւ, երբ հայտնաբերենք, որ 27 տարին լրացած քաղաքացիները պարտադիր զինծառայության ենթակա չեն, նրանք պարտավոր լինեն վճարել այդ 15 մլն դրամը: Ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր 27 տարին լրացած քաղաքացիների, որոնց թիվը 5 հազաևրից ավելի է, նրանց մեծ մասը կամ 2 երեխա ունի, կամ առողջական որեւէ խնդիր ունի, ինչն անհամատեղելի է պարտադիր զինծառայության հետ: Եթե մենք այս կետը հանենք, դա իրենց համար կդառնա համաներում: Ն րնք կգան, կասեն՝ մեզ տարեք ծառայության, կհայտնաբերենք, որ ենթակա չեն ծառայության, կասենք՝ գնացեք: Փաստորեն, նրանք կօգտվեն համաներումից, ինչն անթույլատրելի է.,- ասաց Հայկ Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ այս օրենքի նախագծի` 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ, զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր., զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր., զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դրամ:

Տպել
Ամենաշատ