News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Տեղեկացնում ենք, որ «Դիլիջան» ազգային պարկի Աղավնավանք տեղամասում դեկտեմբերի 3-ին բռնկված հրդեհն այս պահի դրությամբ համեմատաբար թուլացել է, սակայն, դեռ մարված չէ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Շրջակա միջավայիրի նախարարությունից:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Դիլիջան համայնքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, ազգային պարկի աշխատակիցներ, հարակից համայնքների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։

Դեպքի վայր մեկնած փրկարարական ծառայողները պարզել են, որ ազգային պարկի առավել դժվարամատչելի և բարդ ռելիեֆով հատվածում՝ մոտ 3 հա տարածքում, այրվում են խաշամ և փայտի թափուկներ։

Չնայած այն հանգամանքին, որ հրդեհաշիջման աշխատանքները բարդացել են ուժգնացող քամու պատճառով, տեղում ձեռնարկվում են բոլոր միջոցառումները հրդեհի հետագա տարածումը կանխելու համար:

Դեպքի վայրում աշխատում են 123 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 28 աշխատակից։

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ