News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է «Նոր տարածաշրջանային իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի պատվիրակությանը, որի կազմում են փորձագետներ Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից և Հայաստանից։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։

Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է նաև Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, առանձին անդրադարձել Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագծին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ