News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Պակիստանի բուդդայական տաճարի ավերակներում հնագետները հայտնաբերել են պղնձե մետաղադրամների չափազանց հազվագյուտ գանձ, որը թվագրվում է ավելի քան երկու հազար տարի առաջ, հայտնում է Live Science-ը։

Հայտնաբերված 1000-1500 պղնձե մետաղադրամների գանձն օքսիդացման հետեւանքով կանաչել է ու վերածվել 5,5 կգ կշռող գնդի։ Հնագետները կարծում են, որ մետաղադրամները թվագրվում են Քուշանների թագավորության ժամանակաշրջանից, մի պետություն, որը տարածաշրջանում գերիշխում էր մոտավորապես մ.թ.ա. 2-րդ դարից մինչև մ.թ. 3-րդ դարը: Քուշանական մշակույթը ձևավորվել է հունական և հնդկական ազդեցությամբ։

Մետաղադրամները հայտնաբերվել են բուդդայական տաճարի ավերակներում, որը կառուցվել է մ.թ. 150 թվականին, ավելի հին քաղաքի Մոհենջո-Դարո քաղաքի տարածքում: Այդ ժամանակ այս լքված քաղաքն արդեն գրեթե երկու հազար տարեկան էր։

Միաձուլված գանձի որոշ մետաղադրամների վրա կարելի է տեսնել կանգնած մարդու: Պատկերը, ըստ հետազոտողների, կարող է պատկանել Քուշան թագավորին, քանի որ նմանատիպ մետաղադրամները մի կողմից պարունակում էին թագավորի կերպարը, իսկ մյուս կողմից՝ հինդու աստված Շիվա (բուդդիզմն ի սկզբանե հինդուիզմի ճյուղն էր):

Տաճարը լքվել է մեր թվարկությունից մոտ 500 թվականին, հնարավոր է երկրաշարժի վնասների պատճառով կամ այն ​​պատճառով, որ բուդդիզմի ազդեցությունն այդ տարածքում թուլացել է։ Այդ ժամանակ Քուշանների կայսրությունը բաժանվել էր անկախ թագավորությունների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ