News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան ուկրաինական կողմին է փոխանցել հավելյալ քանակությամբ բազմաֆունկցիոնալ Martlet հրթիռներ, որոնք օգտագործվում են անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար, գրում է The Times թերթը։

Բրիտանական իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել Martlet հրթիռների մատակարարման մասին, սակայն Ուկրաինայում դրանց կիրառման մասին առաջին հիշատակումը հայտնվել է դեռ 2022 թվականին։ Սեպտեմբերին Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Գրանտ Շապսը հայտարարել էր, որ Լոնդոնն առաջիկա ամիսներին Ուկրաինային առանցքային ոլորտներում օգնություն կտրամադրի, ներառյալ օդային պաշտպանությունը, հեռահար հրթիռները և ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը:

1.5 Mach լազերային կառավարվող Martlet հրթիռները արտադրվում են ֆրանսիական Thales պաշտպանական արդյունաբերական խմբի կողմից` Բելֆաստում գտնվող օբյեկտներից մեկում: Ընկերությունն ինքն է հրթիռը դիրքավորում որպես զինամթերք՝ կիրառման լայն շրջանակով։ Դրանք կարող են փոխադրվել ուղղաթիռներով, նավակներով և ցամաքային հարթակներով, հրթիռը կարող է արձակվել նաև Starstreak մարդատար շարժական զենիթահրթիռային համակարգերի միջոցով, որոնք նույնպես մատակարարվում են Ուկրաինային։

Martlet-ի երկարությունը 1,3 մ է, տրամաչափը՝ 76 մմ, քաշը՝ 13 կգ։ Հրթիռի մարտագլխիկի զանգվածը 3 կգ է, թռիչքի հեռահարությունը՝ 8 կմ։ Ուկրաինա տեղափոխված հրթիռների ստույգ թիվը չի հաղորդվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ