News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության բաժնետեր, տեղեկացնում է, որ ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՆԻՖ հանրային կապերի բաժնից:

«Ֆլայ Արնան իր՝ 1,5 տարվա աշխատանքի ընթացքում ապացուցել է, որ որակը՝ թե սպասարկման, թե՝ շահագործման բոլոր այլ չափանիշների առումով առանցքային է ընկերության գործունեության համար։ Այսօր ընկերությունը ապահովում է ավելի քան 125 աշխատատեղ, ներառյալ՝ միջազգային լավագույն չափանիշներով վերապատրաստված անձնակազմի համար։ Վստահ ենք, որ ընկերությունը շարունակելու է մնալ Հայաստանումժամանակակից ավիացիայի բոլոր չափանիշների ներդրման ջատագովը եւ առաջամարտիկը։ ԱՆԻՖ-ը լիահույս է մոտ ապագայում տեսնել ոլորտում այս նշաձողին հասնելու համար անհրաժեշտ բոլոր փոփոխությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ