News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

COP 28-ի շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի (UNCCD) COP15 նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի ղեկավարած պատվիրակության հետ: Այս մասին NEWS/am-ին  տեղեկացրին շրջակա միջավայրի նախարարությունից:

Հայաստանի Հանրապետությունը Անապատացման դեմ պայքարի կոնվենցիան ստորագրել է 1994 թվականին և վավերացրել՝ 1997 թվականին։

«Ողջունելով գործընկերներին՝ նախարարը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է կոնվենցիայի սկզբունքներին, և որ կառավարությունն իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում կարևորում է հողերի դեգրադացիայի չեզոքացմանն ուղղված աշխատանքները՝ սահմանված պարտավորությունները կատարելուն ուղղված համահունչ ծրագրեր մշակելով։

Նախարարը շեշտել է, որ բարձր է գնահատում կոնվենցիայի և միջազգային գործընկերների հետ հարաբերությունները՝ միտված միասնական ջանքերով հողերի դեգրադացիայի կանխման խնդրին։

Հայաստանը սահմանել է հողերի չեզոք դեգրադացիայի (ՀՉԴ-LDN) հասնելու թիրախ՝ մինչև 2040 թվականը 2000-2010 թվականներին կորցրած ածխածնի պաշարները վերականգնել և ներկայիս համեմատ ավելացնել 2,8%-ով:

Հանդիպման ընթացքում գործընկերները ամփոփել են սույն թվականի մարտ ամսին Երևանում կայացած

Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը և դրա արդյունքները։

Նախարարը գործընկերներին է ներկայացրել կլիմայական օրակարգում անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերը՝ անդրադառնալով անտառտնկման և անտառային տարածքների ավելացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման հարցերին։

Առանձին անդրադարձ է կատարվել անտառվերականգնման ծրագրերին։

Նախարարը շեշտել է, որ բոլոր ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին շրջակա միջավայրի նախարարությունը բարձր է գնահատում միջազգային գործընկերների հետ միասնական շրջանակների ամրապնդումը՝ առաջնային համարելով փորձի փոխանակումը և կարողությունների զարգացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/mnparmenia/posts/pfbid0YawMA2NqQ4azTKomHFpV3f5zv3U99SkJR7oZ1d3oKjq2QjJyeY46aYXyPDzrkf9ol

Տպել
Ամենաշատ