News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական դատարանում այսօր մեկնարկած Հայաստանի զինված ուժերի պահեստազորի գերի Գագիկ Ոսկանյանի գործով նիստը հետաձգվել է դեկտեմբերի 11-ին։

Դատավորը բացատրեց նրա իրավունքները։ Ոսկանյանին պետական ​​միջոցների հաշվին տրամադրվում է փաստաբան (և թարգմանիչ)։ 

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Գագիկ Աշոտովիչ Ոսկանյանի անձնական տվյալների մեջ նշվում է, որ նա ծնվել է 1983 թվականին Երևանում, ամուսնացած չէ և ունի միջնակարգ կրթություն։ Գրանցված է Երևանում՝ 17-րդ թաղամաս հասցեում։

Հայ պահեստազորի Գագիկ Ոսկանյանն օգոստոսին հայտնվեց ադրբեջանական կողմում և ձերբակալվեց։ Ոսկանյանը մեղադրվում է «ահաբեկչության, զենքի մաքսանենգության, սահմանն ապօրինի հատելու մեջ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ