News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Շահրամ Իրանին ժամանել է Բաքու և բանակցություններ կվարի Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ, երկուշաբթի հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

«Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Շահրամ Իրանիի գլխավորած պատվիրակությունը այցով գտնվում է Բաքվում»,- ասվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նրանք նշել են, որ «այցի շրջանակներում նախատեսվում է հրամանատարի հանդիպում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ, ինչպես նաև այցելություն ռազմածովային ուժերի շտաբ և Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ