News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի։

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին հայանպաստ դիրքորոշումների, ինչպես նաև Եվրախորհրդարանին՝ ի պաշտպանություն արցախահայության արդար իրավունքների կատարված հայտարարությունների և որդեգրված բանաձևերի առնչությամբ։

Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին, որոնց հետևանքով հայաթափվեց Արցախը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների բռնազավթմանը և որդեգրած ագրեսիվ քաղաքականությանը։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ այդ ուղղությամբ կարևորելով միջազգային ատյանների գործուն քայլերի ձեռնարկումը։

Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ Հայաստան իր այցի ընթացքում ի մոտո ծանոթացել է հայրենազրկված արցախահայության ծանր կացությանը։ Այս առիթով Եվրախորհրդարանի պատգամավորը հավաստիացրեց, որ այսուհետ ևս պիտի շարունակի ջանքեր ներդնել ի նպաստ արցախահայերի իրավունքների պաշտպանության և Հայաստանի անվտանգային խնդիրների հաղթահարման։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության շուրջ ստեղծված իրադարձություններին։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին խնդրի առնչությամբ կատարած կոչի համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան
Օսկանյանը հիշեցրել է, որ կա Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի...
Մեծ Բրիտանիային քննադատել են Ադրբեջանի վիճելի տարածքները վերականգնելու՝ ընկերություններին ուղղված ակնհայտ կոչի համար
Մեծ Բրիտանիային քննադատել են...
ՄՕԿ-ին կոչ ենք անում հանդես գալ Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերին Ադրբեջանի մասնակցության դեմ. հայտարարություն
Նամակին պատասխանել է միայն Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեն՝ ընդունելով իրավիճակը և նկատել, որ իր դիրքորոշումը համահունչ է Ֆրանսիայի...
Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան
Ես կխնդրեի ուժային մարմիններին շատ կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանիելյանի...
Սամվել Շահրամանյանը՝ իրեն Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննության կանչելու մասին
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցագրի, որը ես ստացել եմ փետրվարի 20-ին...
Քարվաճառի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ (ֆոտո)
Լուսանկարներից պարզ է դառնում, որ եկեղեցու տարածքում արդեն իսկ սկսվել են...
Ամենաշատ