News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը երկիրը վերածում է բանանային հանրապետության։

«Ամբողջ աշխարհը հետևում է` ինչպես է ԱՄՆ-ը բանանային հանրապետության վերածվում։ Բայդենը պետք է հրաժարվի այս ծրագրից և դադարեցնի դա, քանի դեռ ուշ չէ»,- գրել է Թրամփը՝ նշելով, որ ԱՄՆ քաղաքացիների շրջանում իր վարկանիշն ավելի բարձր է դառնում։

2023 թվականի ամռանը Թրամփին մեղադրանք է առաջադրվել մի քանի քրեական գործերով, այդ թվում՝ կապված 2021 թվականի հունվարին Կապիտոլիումի գրավման փորձի, 2020 թվականի ընտրությունների և ԱՄՆ նախկին նախագահի Մար-ա-Լագոյի կալվածքում գաղտնի փաստաթղթերի անօրինական պահպանման հետ: Ինքը՝ քաղաքական գործիչը, հերքում է իր մեղքը բոլոր դեպքերում՝ իր դեմ իրականացվող հետաքննությունն անվանելով քաղաքական հետապնդում ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Թրամփը զգուշացրել է իր կողմնակիցներին, որ իրեն սպառնում է 561 տարվա ազատազրկում բոլոր մեղադրանքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ