News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հետ հարաբերությունները լավ մակարդակի վրա են, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, երկուշաբթի օրը Կրեմլում իր հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։ 

«Ռուսաստանի գործընկերությունը Թուրքիայի Հանրապետության հետ բարձր մակարդակի վրա է և հիմնված է տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության երկար տարիների փորձի վրա, և երկու կողմերը վճռական են հետագայում զարգացնելու հարաբերությունները բարիդրացիության, գործընկերության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։ Բոլոր առանցքային երկկողմ հարցերը նախագահ Էրդողանի հետ մեր կանոնավոր շփումների օրակարգում են»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի հետ էներգետիկ ոլորտում։

«Հատկապես կցանկանայի նշել, որ էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական համագործակցությունն իսկապես ռազմավարական բնույթ ունի։ «Ռոսատոմ»-ը շարունակում է Թուրքիայի առաջին ատոմակայանի՝ «Աքքույու»-ի կառուցումը։ Գազի ոլորտում սերտ համագործակցություն է հաստատվել «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի շահագործման շրջանակներում։ Աշխատանքներ են տարվում Թուրքիայում գազի բաշխման հանգույց ստեղծելու ուղղությամբ»,- նշել է նախագահը։

Պուտինը նաև մատնանշել է Թուրքիայի հետ այլ ոլորտներում համագործակցության զարգացումը։ «Մենք դեռ շատ այլ հետաքրքիր նախագծեր, համատեղ ձեռնարկումներ ունենք, այդ թվում՝ առևտրի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- հավելել է ՌԴ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ