News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Կիոտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ազոտը, որն առաջացրել է կյանք Երկրի վրա, այլմոլորակային ծագում ունի: Գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Astronomy ամսագրում։

Ազոտը Երկրի ձևավորման ժամանակ հազվագյուտ նյութ էր արեգակնային համակարգում։ Սակայն, Արևից հեռու այն բավական շատ էր: Գիտնականները գիտեին, որ աստերոիդների միկրոմետեորոիդները կարող են լինել ազոտի աղբյուր Երկրի վրա: Սա ապացուցելու կամ հերքելու համար հեղինակներն ուսումնասիրել են մագնիտիտային հատիկներ Ռյուգու աստերոիդի մակերեսի նմուշներում և դրանց մակերեսին հայտնաբերել ազոտային միացություններ:

Ռյուգուն Երկրին մոտ գտնվող աստերոիդ է, որի ուղեծրը հատում է և՛ Երկրի, և՛ Մարսի ուղեծիրը։ 2014 թվականի վերջին այնտեղ է գնացել ճապոնական Hayabusa-2 ավտոմատ կայանը, որը Ռյուգու է ժամանել 2018 թվականին և հաջողությամբ հողի նմուշներ է վերցրել դրանից։

Աստերոիդի վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ ազոտը Երկիր է բերվել Արեգակնային համակարգի արտաքին շրջաններից։ Արեգակնային քամու մասնիկների և միկրոմետեորիտի ազդեցությամբ ապարում տեղի են ունենում քիմիական ռեակցիաներ, որոնց ընթացքում առաջանում է կայուն ազոտային միացություն՝ երկաթի նիտրիդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ