News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

Չինաստանում ձերբակալվել է անձնագիրը կեղծած կինը, նա դա արել է սիրած տղամարդուց իր իսկական տարիքը թաքցնելու համար, գրել է South China Morning Post-ը։

Ինչպես գրում են ԶԼՄ-ները, 1982թ. ծնված չինուհին ձերբակալվել է Պեկինի օդանավակայանում։ Ոստիկանը խնդրել է նրա անձնագիրը՝ ստուգելու համար փաստաթուղթը, բայց կինը սկսել է նյարդայնանալ։ Այդ պահին 41-ամյա կնոջ կողքին կանգնած էր նրա 24-ամյա բոյֆրենդը։

Հետաքննությունը ցույց է տվել, որ կինը երկու անձնագիր է ունեցել՝ տարբեր ծննդյան թվականներով։ Փաստաթղթի ուսումնասիրությունից հետո փորձագետները պարզել են, որ ոստիկաններին ներկայացրած անձնագիրը կեղծ էր։

Կինը խոստովանել է, որ փաստաթուղթը կեղծել է եւ դրանում նշել, որ ծնվել է 1996թ., որպեսզի թաքցնի իր իսկական տարիքը սիրած տղամարդուց, ինչի մասին վերջինը գլխի չէր ընկել։ Արդյունքում՝ չինուհին տուգանվել է, իսկ կեղծ անձնագիրը նրանից վերցրել են։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ