News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Իտալիայի հյուսիսում ոսկերիչը դատապարտվել է 17 տարվա բանտարկության երկու մարդու սպանելու եւ եւս մեկի դեմ մահափորձի համար, երբ նրանք փորձում էին թալանել նրա խանութը։ Ինչպես տեղեկացրել է ANSA գործակալությունը, մեղադրող կողմը խնդրել է 68-ամյա ոսկերչի համար 14 տարվա բանտարկություն։

2021թ. ապրիլի 28-ին երեք չարագործներ մտել են նրա խանութ Կունեո քաղաքում։ Երկուսին՝ 58-ամյա եւ 44-ամյա տղամարդկանց, խանութի տերը սպանել է, երրորդը վիրավորվել է եւ կարողացել է դիմել փախուստի, բայց ձերբակալվել է մի քանի ժամ անց։

Պաշտպանությունը խնդրել է արդարացնել դատապարտյալին՝ տեղի ունեցածը որակելով որպես ինքնապաշտպանություն, իսկ գործողությունների դաժանությունը բացատրվել է «կողոպուտի նախկին դեպքերի տրամվայով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ