News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Բելգիան տեղեկացրել է H5N1 թռչնագրիպի բռնկման մասին երկրի հյուսիսարեւմտյան մասում գտնվող թռչնաֆաբրիկայում։ Այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WOAH), հայտնել է Reuters գործակալությունը։

Բռնկումը տեղի է ունեցել Դիկսմոյդում, Ֆրանսիայից ոչ հեռու։

Այն դարձել է 95 թռչնի սատկելու եւ մնացած 20 100 թռչունների վերացման պատճառ, տեղեկացրել է կազմակերպությունը՝ հղում կատարելով Բելգիայի իշխանությունների տեղեկատվությանը։

Թռչնագրիպը վերջերս հայտնաբերվել է Բելգիայի հարեւան երկրների մեծ մասում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, Նիդեռլանդներում եւ Գերմանիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ