News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 23 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում հայտնաբերել են տղամարդու դի, որի վրա առկա են եղել վնասվածքների հետքեր: 

Մինչ Կոտայքի բաժնի ծառայողները փորձում էին պարզել մահացածի ինքնությունը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մոսահար Մաջդարն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ