News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Կոնգրեսին կոչ է արել աջակցել Սպիտակ տան խնդրանքին՝ Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու հարցում՝ զգուշացնելով, որ դրա օգտին քվեարկելուց հրաժարվելը կօգնի Ռուսաստանին։ Այս մասին Սալիվանն ասել է ճեպազրույցում։

Բայդենի խորհրդականի խոսքով՝ «Կոնգրեսի ցանկացած անդամ, ով չի աջակցում Ուկրաինայի ֆինանսավորմանը, քվեարկում է այն արդյունքի օգտին, որը հեշտացնում է Պուտինի հաղթանակը»:

«Այսինքն՝ Ուկրաինային աջակցելու դեմ քվեարկությունը Պուտինի ռազմավարական դիրքերի բարելավման քվեարկություն է։ Սա ուղղակի անխուսափելի իրողություն է»,- ընդգծեց նա։

Սալիվանը հավելել է, որ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորմանը դեմ քվեարկելը «կվնասի Ուկրաինային և կօգնի Ռուսաստանին»:

«Դա կվնասի ժողովրդավարությանը և կօգնի բռնապետերին: Եվ մենք կարծում ենք, որ դա պատմության սխալ դաս է, և որ Կոնգրեսի յուրաքանչյուր անդամ՝ դեմոկրատ և հանրապետական, պետք է քվեարկի այս որոշման օգտին», - հավելել է Սպիտակ տան պաշտոնյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան հետաքննում է Կիևին զենք մատակարարելու մասին զինվորականների միջև ենթադրյալ զրույցի ձայնագրությունը
Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը շաբաթ օրը հայտարարել է, որ չի կարող հաստատել ձայնագրության իսկությունը...
Բայդենն իր ելույթում երկու անգամ Գազան շփոթել է Ուկրաինայի հետ
ԱՄՆ նախագահն ասել է, որ պարենը և պաշարները կմատակարարվեն Մերձավոր Արևելքի դաշնակից Հորդանանի օգնությամբ...
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հերքել է Թեհրանի մասնակցության մեղադրանքները ՌԴ-ի եւ Ուկրաինայի հակամարտությանը
Իրանի ներկայացուցիչը հերքել է մեղադրանքները...
Օդեսայի գրոհից հետո Զելենսկին գործընկերներին կոչ է արել ավելի շատ ՀՕՊ համակարգեր տալ Ուկրաինային
Զելենսկին լրացուցիչ ՀՕՊ համակարգեր է պահանջել...
Սանկտ Պետերբուրգում անօդաչուի գրոհի հետ կապված՝ բուժօգնության համար դիմել է 6 մարդ
Բուժօգնության համար դիմել է 6 մարդ...
Մակրոնը քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Նշվում է, որ այս հանդիպմանը ներկա է լինելու նաեւ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը...
Ամենաշատ