News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ամանորյա գնումները, այս անգամ 9.7 մլն դրամ է տրամադրվել «Էմ Էմ գրուպ» ՍՊ ընկերությանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 3 փողոցների (Սեբաստիայի, Զորավար Անդրանիկի եւ Րաֆֆու) ամանորյա ձեւավորման համար։ Այս գումարով ընկերությունը պետք է ընդամենը նախորդ տարիներին օգտագործված զարդերը նորոգի, պակասները լրացնի ու մոնտաժի, իսկ հունվարի 14-ին էլ ապամոնտաժի։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանն արդեն իսկ 202 մլն դրամ էր տրամադրել «Սինեմարտ» ՍՊԸ-ին՝ նախորդ տարվանից մնացած լույսերը լվանալու-չորացնելու ու տեղադրելու համար: Փաստորեն, այս ահռելի գումարի մեջ վարչական շրջանների զարդարումը չի մտնում, եւ յուրաքանչյուր վարչական շրջանի էլ առանձին գումար են տրամադրում։ 202 միլիոն դրամը միայն կենտրոնի գումարն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ մարտի 1-ի զոհերի հիշատակին (վիդեո)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել...
Մարտի 1-ի ողբերգական դեպքերից անցել է 16 տարի
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ...
«Խոր Վիրապ» արգելավայրում և մոտակա տարածքում մոտ 100 հա խոտածածկույթ է այրվել
Փետրվարի 29-ին, ժամը 16։58-ին Արարատի մարզային փրկարարական վարչության...
«Հրապարակ». Արտահերթ ընտրությունների մտքից հրաժարվել են. կասկած է սողոսկել նրանց սիրտը
ՔՊ-ում կասկած չունեն, որ համապետական ընտրություններին գրեթե նույն ճակատագրին են արժանանալու, ուստի...
«Հրապարակ». Փաշինյանը բյուջեի հաշվին մերձենում է Սփյուռքի հետ
Պարզվում է, սակայն, որ Փաշինյանի մերձեցումը սփյուռքի հետ այդքանով չի սահմանափակվում, աշնանն էլ...
«Ժողովուրդ». Երեւանում նախորդ տարվա համեմատ 2.7 տոկոսային կետով նվազել են շինարարական աշխատանքները
2024թ. հունվարին շինարարության աճը կազմել է 9.5%՝ շուրջ 2.7 տոկոսային կետով ցածր լինելով նախորդ տարվա...
Ամենաշատ