News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

«Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կողմից ՀՀ ԶՈՒ զինծառայող է մահացու վիրավորում ստացել: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ խաղաղության ադրբեջանական ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից։

«Խաղաղության գործընթացում ներգրավված բոլոր միջազգային գործընկերները պետք է միանշանակ դատապարտեն բանակցություններից խուսափելու և սահմանին նոր սպանություններ նախաձեռնելու Ադրբեջանի վերջին գործողությունները, ինչը խաթարում է խաղաղության ամբողջ գործընթացը», - գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ