News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 4-ին Մայամիում (Ֆլորիդայի նահանգ) 91 տարեկանում վախճանվել է Կուբայի պետական եւ քաղաքական գործիչ Ֆիդել Կաստրոյի կրտսեր քույրը՝ Խուանիտա Կաստրոն։ Այս մասին հայտնել է նրա ներկայացուցիչ Մարիա Անտոնիետա Կոլինսը։

«Սա նորություն է, որը ես երբեք չէի ցանկանա հայտնել, բայց որը պարտավոր եմ հայտնել՝ լինելով նրա ներկայացուցիչը երեք տասնամյակ։ Այսօր 90 տարեկանում մահացել է Խուանիտա Կաստրոն՝ բացառիկ կին եւ աննկուն մարտիկ հանուն Կուբայի»,- գրել է նա Instagram-ի իր էջում։ Նշվել է, որ հանգուցյալի հուղարկավորությունը տեղի է ունենալու փակ ռեժիմով։

Խուանիտա Կաստրոն կղզուց հեռացել է 1964թ., ինչից հետո քանիցս հրապարակայնորեն հանդես է եկել քննադատությամբ Կուբայի իշխանությունների հասցեին։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ 1961-ից համագործակցել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ