News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Չինաստանը եւ Եվրամիությունը պետք է իրավահավասար եւ պրագմատիկ հարաբերություններ ունենան։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Պեկինում, երկուշաբթի երեկոյան ԵՄ դիվանագիտական առաքելությունների եւ եվրոպական երկրների դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։

«Չինաստանի եւ ԵՄ պատմությանը նայելով՝ մենք կարող ենք հետեւյալ կարեւոր դասերը քաղել։ Նախ՝ անհրաժեշտ է փոխադարձ հարգանք։ Միայն այդ դեպքում կկարողանանք իրավահավասար երկխոսություն վարել»,- ասել է նա։

«Երկրորդ՝ մենք պետք է հանգիստ եւ պրագմատիկ մնանք»,- նշել է Վան Ին։ Նրա խոսքով՝ դա «համապատասխանում է նաեւ երկու կողմերի երկարաժամկետ շահերին»։

Վան Ին նշել է նաեւ ռազմավարական մտածողության կարեւորությունը Չինաստանի եւ ԵՄ-ի համար։ «Չինաստանը միշտ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը դիտարկել է ռազմավարական տեսակետից եւ երկարաժամկետ հեռանկարի համար, մենք Եվրամիությունը համարում ենք կարեւոր բեւեռ բազմաբեւեռ գործընթացում, աջակցում ենք եվրոպական ինտեգրմանը եւ եվրոպական ռազմավարական անկախությանը»,- ասել է Վան Ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ