News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը


Այս ամենը խոսում է այն մասին, որ իշխանությունը վախենում է առանց ոստիկանների մտնել Ալավերդու համայնքապետարանի շենք, ստիպված գիշերով են գալիս: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիրմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցության անդամները եւ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ոստիկանների ուղեկցությամբ մտել են համայնքապետարանի շենք եւ համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգով նիստ են հրավիրել, միաժամանակ ոստիկանները թույլ չեն տալիս ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամներին ներս մտնել շենք:

«Ոստիկանությունն ակնհայտ ապօրինություն է իրականացնում՝ խոչընդոտելով առաջին հերթին համայնքապետարանի աշխատակիցների ազատ մուտքը: Որեւէ կարգավորում չկա, որ աշխատակիցները պետք է ինչ-որ ցուցակներով մտնեն շենք, առավելեւս քաղաքացիները: Քաղաքացիներն էլ օրինական թույլտվություն են ստացել այստեղ հավաք անցկացնելու, բայց այս պահին տեսնում ենք, որ հսկայական ոստիկանական ուժեր են կենտրոնացված եւ համայնքապետարանի դիմաց, նաեւ քաղաքի տարբեր հատվածներում: Տարբեր գնահատականներով՝ մինչեւ 1000 հոգի: Հիմա հերթական անգամ իշխանությունները փորձում են իրենց զոռբայությամբ իշխանությունը խլել: Այս պահին կարող ենք արձանագրել, որ ոստիկանությունը փորձում է իշխանությունը խլել «Ապրելու երկրից», եւ ոչ թե  ՔՊ-ն: ՔՊ-ն ընդամենը ոստիկանության ներքո փորձելու է ինչ-որ գործողություններ անել: Կտեսնենք, թե այսպես կոչված նիստը, որն անօրինական է, ինչպես են փորձելու անցակցնել»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Նա նկատեց, որ իշխանությունները փորձում են տարբեր մեթոդնելով խլել իշխանությունն այն համայնքներում, որտեղ համայնքապետը ՔՊ-ից չէ

Նշենք, որ արդեն ամիսներ շարունակ ՔՊ-ն տպալում է ավագանու նիստերը, իսկ այսօր արդեն անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել:

Հիշեցնենք, որ այսօր  ժամը 10-ին Ալավերդիում նախատեսված է ավագանու նիստ։ Անցած շաբաթ օրը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու Մեսրոպ Առաքելյանը համատեղ ասուլիսում բարձրաձայնեցին, որ ՔՊ-ականները ցանկանում են անվստահություն հայտնել Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանին։

Կոալիցիոն հուշագրով քաղաքի ղեկավարումն իրականացնում են ՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։

ՔՊ-ն ցանկանում է համայնքի ղեկավար ընտրել Դավիթ Ղումաշյանին, որը պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում: Նա նախկին ՀՀԿ-ական է, եւ ըստ մամուլի տեղեկությունների՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հովանավորյալն է: 

Այս պահին բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված համայնքապետարանի շենքի դիմաց, նրանք վանկարկում են՝ «Թամազյան»:

Տպել
Ամենաշատ