News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 4-ին Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Մարգարյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Գիտանաս Նաուսեդային։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է դեսպան Արա Մարգարյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լիտվական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, բարձր է գնահատվել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հրամայականը։ Հատուկ կարևորվել է ԵՄ դերը Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացի շարունակականության ապահովվման հարցում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Արա Մարգարյանը ներկայացրել է տարածաշրջանում կայունության հաստատման ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Տպել
Ամենաշատ