News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ ոստիկանները եւ փրկարար ծառայության աշխտակիցները ջարդեցին Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռը:

Շամլուղ քաղաքի վարչական ղեկավարը ոստիկանության աշխատակիցներին դիմելով հարցրեց. «Ո՞վ է ջարդել դուռը, ձեր ներկայությամբ գույքը վնասել են, ասեք՝ ով է ջարդել»:

Ոստիկանության աշխատակիցները չպատասխանեցին հարցերին, փոխարենը կարմիրբերետավորները կանգնեցին նիստերի դահլիճի դռան առջեւ, եւ թույլ չէին տալիս, որ համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը եւ մյուսները մտնեն դահլիճ: 

«Երբ պետք ա, ՔՊ-ին կարելի է ոստիկանության ներկայությամբ դուռը ջարդել, ներս մտնել, իսկ ինձ չի կարելի: Ես համայնքի ղեկավար եմ եւ ավագանու անդամ, ես եմ նիստը վարելու, ո՞նց չեք թողնում ներս մտնեմ: Համայնքապետարանի աշխատանքները պարալիզացնում եք, որ ՔՊ-ի անդամները ներս մտնե՞ն»,-ասաց Թամազյանը:

Քիչ անց եկան ՔՊ խմբակցության անդամները եւ «Ապրելու երկիր» խմբակցությունից հեռացած Սիմոն Զախարովը, որի քայլի շնորհիվ է ՔՊ-ն ստացել մեծամասնություն եւ կարող է անվստահություն հայտնել համայնքի ղեկավարին:

Նշենք, որ արդեն ամիսներ շարունակ ՔՊ-ն տպալում է ավագանու նիստերը, իսկ այսօր արդեն անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել:

Հիշեցնենք, որ այսօր  ժամը 10-ին Ալավերդիում նախատեսված է ավագանու նիստ։ Անցած շաբաթ օրը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու Մեսրոպ Առաքելյանը համատեղ ասուլիսում բարձրաձայնեցին, որ ՔՊ-ականները ցանկանում են անվստահություն հայտնել Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանին։

Կոալիցիոն հուշագրով քաղաքի ղեկավարումն իրականացնում են ՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։

ՔՊ-ն ցանկանում է համայնքի ղեկավար ընտրել Դավիթ Ղումաշյանին, որը պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում: Նա նախկին ՀՀԿ-ական է, եւ ըստ մամուլի տեղեկությունների՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հովանավորյալն է: 

Այս պահին բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված համայնքապետարանի շենքի դիմաց, նրանք վանկարկում են՝ «Թամազյան»:

Տպել
Ամենաշատ