News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

NEWS.am լրատվական գործակալության լրագրող Թագուհի Մելքոնյանը 2-րդ կարգի մրցանակ է ստացել Թրաֆիքինգի և մարդկանց շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունում: Մրցույթի «Տպագիր կամ էլեկտրոնային նյութեր» անվանակարգում ներկայացվել էր NEWS.am-ում հրապարակված «Կենտրոնի ինքնակոչ խաչմերուկատերերին ազատազրկում է սպառնում. Հայաստանում ավելացել են մարդկանց թրաֆիքինգի դեպքերը» վերտառությամբ հոդվածը,  որում լրագրողը ներկայացրել է Երևանում անձեռոցիկի շրջիկ առևտրի իրական շահառուներին, որոնք ըստ մեղադրանքի՝ տևական ժամանակ աշխատանքային շահագործման և բռնության են ենթարկել խոցելի խմբում գտնվող անձանց:

NEWS.am-ն ուսումնասիրել էր շուրջ երեքուկես տարի Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թրաֆիքինգի վերաբերյալ քրեական վարույթն ու ուշագրավ մանրամասներ պարզել։ Հոդվածում  անդրադարձ է կատարվել նաև թրաֆիքինգից տուժածների պաշտպանությանը, խոցելի խմբերի նկատմամբ կատարված շահագործման դեպքերի բացահայտման և թրաֆիքինգի դեմ պայքարում պետական մարմինների պատասխանատվությանը վերաբերող հարցերին:

«Տպագիր կամ էլեկտրոնային նյութեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Factor-ի լրագրող Արաքս Մամուլյանը, իսկ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Jamnews-ի լրագրող Սոնա Մարտիրոսյանը: 

Ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: 

Մրցանակաբաշխության նպատակն է՝ խրախուսել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

1701760349959.JPEG (260 KB)

406435586_661115942877766_7945572232918215788_n.jpg (163 KB)

403406880_240321278914014_5429985157548267282_n.jpg (185 KB)

393907741_2092419444494545_4649074137835942214_n modified.jpg (618 KB)

Տպել
Ամենաշատ