News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ն այսօր կայացած քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։

Գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։

Նշենք, որ այսօր Ալավերդիում արտահերթ նիստը գումարվեց, որին մասնակցում էր 14 անդամ։ Նիստին ներկա էին Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ը, որոնցից 13-ը ՔՊ-ի անդամներն էին, իսկ մեկը «Ապրելու երկիր» խմբակցությունից հեռացած եւ «անկախ» անդամ դարձած Սիմոն Զախարովը»:

Նրանք միաձայն քվեարկեցին և անվստահություն հայտնեցի համայնքի ղեկավար «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին և նոր համայնքապետ ընտրեցին ՔՊ-ի ղեկավար Դավիթ Ղումաշյանին:

Նիստի գաղտնի քվեարկության ավարտից հետո նիստերի սենյակ մտավ գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ներս մտավ նաև Մեսրոպ Առաքելյանը։

Թամազյանը նշեց, որ նիստը սկսել են օրենքի խախտմամբ, քանի որ պետք է 30 րոպե սպասեին, մինչ համայնքապետը կամ տեղակալը գային, և հետո միայն նրանց չգալու դեպքում նիստը կվարեր ավագ անդամը։

Հետո Մեսրոպ Առաքելյանը վերցրեց քվեատուփը՝ լրագրողներին ցույց տալու, որ արդեն քվեարկությունը տեղի է ունեցել, ինչից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները դուրս տարան Առաքելյանին։

Քվեատուփի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով առաջարկվեց նախկին քվեարկությունը համարել անվավեր և քվեարկել երկրորդ անգամ:

Նշենք, որ սենյակում է նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինիս և Թամազյանի միջև ևս լեզվակռիվ սկսվեց, վիրավորանքներ հնչեցին։ Ոստիկանները դուրս տարան նաև Թամազյանին։

Հիշեցնենք, որ Ալավերդու համայնքապետարանի շենքի մուտքի մոտ բողոքի ակցիան են իրականացնում Ալավերդի բնակիչներն՝ ի պաշտպանություն համայնքապետի։ Ոստիկանները թույլ չեն տալիս բնակիչներին շենք մուտք գործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ