News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Առնվազն հինգ հոգի, որոնցից երկուսը՝ երեխա, զոհվել, երեք հոգի վիրավորվել է Նյու Յորքում տեղի ունեցած դանակահարության հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է ABC հեռուստաալիքը՝ հղում կատարելով քաղաքային ոստիկանությանը։

Ոստիկանության տվյալներով՝ երկու աշխատակից կանչով ուղարկվել է Նյու Յորքի քաղաքային օկրուգում գտնվող տուն։ Տան մոտ նրանք հայտնաբերել են մի տղամարդու, որը առաջին հարցերից հետո հարձակվել է նրանց վրա խոհանոցի դանակով, վիրավորել նրանց, ինչին ի պատասխան՝ նրանք կրակել են տղամարդու վրա ու սպանել։

Տան մոտ գտել են 11-ամյա աղջկա՝ դանակահարության հետքերով, նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Տան ներսում կար երեք սպանված, ներառյալ 12-ամյա տղան, ինչպես նաեւ տարեց մի կին ծայրահեղ վիճակում։

Կասկածյալին ճանաչել են, նա նախկինում արդեն ձերբակալված եղել էր ընտանեկան բռնության համար, նշել է ABC-ն։ Հարձակվողին սպանության մղած դրդապատճառները դեռ պարզված չեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ