News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

«3+3» տարածաշրջանային պլատֆորմն արդեն «մարմին է ստանում» եւ դառնում ավելի հեռանկարային։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ սկսելով բանակցությունները Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Արդեն մարմին է ստանում [Ադրբեջանի նախագահ] Իլհամ Ալիեւի նախաձեռնությունը՝ հարավկովկասյան երեք երկրների եւ նրանց երեք հարեւանների այսպես կոչված «3+3» տարածաշրջանային պլատֆորմը։ Դա հեռանկարային ձեւաչափ է։ Ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականները հետագա քայլերի մասին այս ուղղությամբ»,- ասել է Լավրովը՝ դիմելով Բայրամովին։

Վեցակողմ ձեւաչափի նախաձեռնությամբ 2020թ. հանդես են եկել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այն ավելի ուշ ստացել է «3+3» անվանումը։ Ռուսաստանը եւ Իրանը ողջունել են այդ գաղափարը, Հայաստանը եւս միացել է ձեւաչափին։ Վրաստանը հայտարաել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։ 2021թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի առաջին նիստը հինգ երկրների փոխարտգործնախարարների մակարդակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ