News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը Հնդկաստանի հետ դեռ վաղ ժամանակներից սերտ մշակութային կապեր ունի։ 30 տարվա ընթացքում այդ հարաբերությունները հետեւողականորեն զարգացել են, իսկ երեք տարվա ընթացքում նկատվել է լուրջ աճի միտում, հատկապես քաղաքական երկխոսության առումով։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Նա նշել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը մտնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ։

«Բարձր ենք գնահատում այն դիրքորոշումը, որը Հնդկաստանն արտահայտում է միջազգային հարթակներում՝ Հայաստանին վերաբերող հարցերում, հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստերում»,- ավելացրել է Սաֆարյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանն աջակցում է Հնդկաստանի՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ դառնալու ձգտմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ