News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Ալավերդցիները շրջափակել են համայնքապետարանի մուտքը և պահանջում են արտահերթ ընտրություններ։ Նրանք ավագանու ՔՊ անդամներից պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել, և իրենց փոխարեն չորոշել, թե ով պետք է ղեկավարի համայնքը։

Հիշեցնենք, որ Ալավերդի համայնքի ավագանին լարված իրավիճակում կարողացավ անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

«Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելն ապօրինի է, եթե իրենք այդ դուխն ունեն, թող գնանք արտահերթ ընտրությունների, եթե վստահ են, որ նրանք իշխանություն ունեն։ Նրանք չունեն այդ իշխանությունը, չեն կարող ընտրվել և ձեր օգնությամբ են դա անում»,-ասաց բնակիչներից մեկը։

«Հերիք է, թույլ տվեք, էս ժողովուրդը տեր կանգնի: Վերեւներում վախեցել են ժողովրդին, հակառակ դեպքում չէին բերի այսքան բերետավորներ: ՔՊ-ական իշխանություն Ալավերդիում այլեւս չի լինելու: Եթե ՔՊ-ն իր ասած դուխն ունի, թող գա, կանգնի Ալավերդիի բնակիչների առաջ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ներկաները ժամանակ առ ժամանակ վանկարկում են «Թամազյան, Թամազյան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ