News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

2023թ. ԱՄՆ-ում տեղի է ունեցել զանգվածային հրաձգության 23 դեպք, սա ռեկորդային ցուցանիշ է 2006-ից ի վեր, տեղեկացրել է The Washington Post թերթը։

Պարբերականը «զանգվածային սպանություն» է համարում այն միջադեպերը, որոնցում սպանվել են չորս եւ ավելի մարդիկ՝ հարձակվողներին չհաշված։ Նման դեպքերի թիվը 2023թ. ակզմել է 38, իսկ նախորդ ռեկորդը գրանցվել է մեկ տարի առաջ, այն ժամանակ տեղի էր ունեցել 36 դեպք։

ԱՄՆ-ում 2023թ. հրաձգության պատճառով զոհվել է 197 մարդ, 91 հոգի վիրավորվել է։ 2006-ից ի վեր զոհերի թիվը նման հանգամանքներում հասել է արդեն 2 423-ի։

Ինչպես նշել է պարբերականը, հրազենի օգտագործմամբ զանգվածային սպանությունների թիվը ավելացել է 2019թ., այնուհետեւ մի փոքր նվազել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ, իսկ հետո նորից ավելացել է։ Այս միտումը բացատրելով՝ թերթը հղում է կատարել փորձագետներին, որոնք նշել են, որ դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ հրազենը ԱՄՆ-ում դառնում է «ավելի հեշտ ձեռք հասանելի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ