News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում կարեւոր է Լոնդոնից մինչեւ Պեկին միջանցքի ստեղծումը, որը կգեներացնի ավելի քան 6 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն։ Ճանապարհի երկարությունը կկազմի ավելի քան 9 հազար կիլոմետր եւ կանցնի նաեւ Վրաստանով, Ադրբեջանով, Ղազախստանով, Հայաստանով, Իրանով։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է «TGRT» թուրքական տեղեկատվական գործակալության արտասահմանյան լուրերի բաժնի տնօրեն Էմրե Դիները։

Նրա խոսքով՝ դա կկրճատի Եվրոպայից Չինաստան ճանապարհը, ինչպես նաեւ կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում։

«Այսօրվա միջավայրը այդ միջանցքի ստեղծման հնարավորություն տալիս է։ Հայաստանի մասնակցությունն այդ միջանցքին նրա համար առեւտրի զարգացման, էներգետիկայի եւ հաղորդակցությունների դիվերսիֆիկացման նոր հնարավորություններ կստեղծի, ինչպես նաեւ կամրապնդի Հայաստանի դերը տարածաշրջանում։ Դա կբարձրացնի տարածաշրջանի երկրների  փոխկախյալությունը։ Եվրոպայից Չինաստան ամենակարճ ճանապարհի գործարկումը կլուծի հայերի խնդիրները։ Սա պրագմատիկ երկխոսության կոչ է։

Առեւտրային ուղին ենթադրում է փոխադարձ պայմանավորվածություն եւ կբարելավի հարաբերությունները տարածաշրջանի երկրների միջեւ։ Այս հմնարավորությունը չի կարելի բաց թողնել»,- ընդգծել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ