News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Սա Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունն է, մենք տեսնում ենք, որ հիմա հարցերը լուծվում են ուժային մեթոդներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդու համայնքապետարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։  

«Այսինքն՝ ոչ թե փորձում են ինչ-որ երկխոսության գնալ․․․, կան բազմաթիվ մեխանիզմներ՝ դատական կարգով և այլն, բայց այս հարցերը լուծվում են ոստիկանության ճնշմամբ»,- ասաց նա։ 

Նա հիշեցրեց, որ Փաշինյանը միշտ պարծենում է ժողովրդավարական արժեքներով, ազատ ընտրություններով. «Բայց պարզվում է, որ դա ֆիկցիա է։ Քննչական մարմիններով, ոստիկանական ուժերով, դատական մարմիններով ճնշումներ են գործադրվում։ Ստացվում է, այս իշխանությունը չի հանդուրժում ընդդիմադիր ընտրված որևէ իշխանության որևէ ՏԻՄ-ում։ Մենք էլ ուզում ենք հասկանալ՝ ի վերջո գործո՞ւմ են Սահմանադրություն, օրենքներ։ Եկել ենք այսեղ՝ փորձելու այս պրոցեսին տալ ժողովրդավարական, օրինական ընթացք»:

Նշենք, որ Ալավերդի համայնքի ավագանին լարված իրավիճակում կարողացավ անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13-ական մանդատ։ Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Հայ ազգային կոնգրեսը» 1 մանդատ էր ստացել․ օրենքի համաձայն՝ համայնքի կառավարումը պետք է կազմված լիներ 3 ուժից։

«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել և որպես մեծամասնություն միասնական թեկնածու առաջադրել Արկադի Թամազյանին։

Տպել
Ամենաշատ