News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Ավագանու 14 ընտրված անդամներին Թամազյանն անձնական բնույթի վիրավորանքներ է հասցրել: Ուղղակի թույլ տալ չի կարելի, կա սահման, որ չի կարելի հատել։ Նիստերը գրեթե ամբողջ տարվա ընթացքում նա վարել է անբացատրելի ցածր մակարդակի, անձնական էթիկայի կանոնները խախտելով, մարդկանց վիրավորելով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք պատգամավորին վայել վերաբերմո՞ւնք է, որ նիստի ժամանակ ձեռքը պարզած՝ Արկադի Թամազյանի վրա գոռում էր՝ «դո՛ւրս արի այստեղից, ա՛յ տղա, ա՛յ չմո» 

Պատգամավորը պնդեց, թե կատարվածը խուլիգանություն էր։

«Ես ցավում եմ կատարվածի համար, գիտեք, որ եկան, քվեատուփը շրջեցին, դրանք մարվեցին և օրենքով սահմանված կարգով նոր քվեարկություն տեղի ունեցավ։

Լուռ նստած էին բոլորը՝ մինչև անձնական տիպի վիրավորնքներ սկսեցին տալ ներկաների հասցեին և ստացան համարժեք պատասխան»,-ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք հասունացել էր անվստահություն հայտնելու հարցը՝ Արեն Մկրտչյանը պատասխանեց, որ դրա համար մի քանի պատճառ կար, որից մեկը Ալավերդու համայնքային բյուջեի դեֆիցիտն էր, որը  կազմում է 421 մլն դրամ։

«Սա բյուջեի կառավարման տապալում է»,-ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ հունվար ամսից խայտառակ հակաիրավական գործընթացներ են տեղի ունենում համայքնապետարանում, ղեկավարի տեղակալներն ապօրինի են նշանակվել՝ առանց ավագանու, և 6 ամիս այդ մարդիկ ստացել են ապօրինի աշխատավարձ։

Տպել
Ամենաշատ