News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը համաձայն չէ այն պնդմանը, որ ինքն այլևս համայնքի ղեկավար չէ։ «Ո՛չ, նիստ չգումարվեց, նիստն անօրինական էր, ավելին ասեմ՝ նիստ գումարելու պարագայում օրենքն ասում է, որ ժամը 10։00-ից 10։30 պարտավոր էին սպասել համայնքի ղեկավարի ներկայանալուն, որովհետև նա է նիստը վարելու, իրենք ժամը 10:00-ին նիստ գումարեցին և համարեցին կայացած»,-այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Մարդիկ, օրենքը խախտելով, երկրորդ անգամ իմպիչմենտ հայտնելով, ոստիկանական ուժեր կիրառելով, դուռ ջարդելով մտնում են նիստերի դահլիճ՝ չսպասելով, որ համայնքի ղեկավարը գա: Այս ապօրինությունը դատական կարգով բողորքարկվելու է»,- ասեց Թամազյանը:

Անդրադառնալով ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ իր հասցեին արված «դո՛ւրս արի նիստերի դահլիճից, ա՛յ չմո» վիրավորանքին՝ Արկադի Թամազյանը նշեց. «Ինչ-որ սրիկա, եթե մարդկանց՝ իմ կամ ցանկացած քաղաքացու նկատմամբ թույլ է տալիս նման արտահայտութուններ՝ լինելով ԱԺ պատգամավոր, դուք նրա գնահատականը տվեք: Ես նրան գնահատական տալու ոչինչ չունեմ»:

Թամազյանը նաև հայտնեց, որ իրենք ավելի վաղ դիմել են և՛ կառավարություն, և՛ Լոռու մարզպետարան՝ տեղեկացնելով, որ ավագանու նիստերն արդեն երեք ամիս է՝ չեն կայանում, անհրաժեշտ է դադարեցնել ավագանու ընտրություններն ու նոր ընտրություններ նշանակել, սակայն մինչ օրս պատասխան չկա։

Նշենք, որ առավոտյան Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ն անվստահություն հայտնեցին Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ