News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը


ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ ՔՊ–ական Տրդատ Սարգսյանի եղբայրը՝ Դավիթ Սարգսյանը, Արարատի մարզի դատավոր։

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Դավիթ Սարգսյանը նախկինում քրեական հետապնդման է ենթարկվել, և քրեական վարույթը կարճվել է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, ԲԴԽ նախագահն ասաց. «ԲԴԽ-ն երբևէ կասկածյալի կամ մեղադրյալի չէր կարող նշանակել պաշտոնում, բոլոր իրավական գործընթացները պատշաճ պահվել են։ Բոլորի հետ կապված կարող են լինել իրադարձություններ, միջադեպեր, նույնիսկ այդ դեպքը ավտովթար է եղել, որը մենք ուսումնասիրել ենք։ Նախկինում այդ գործընթացն ավարտված է եղել, ԲԴԽ-ն նպատակահարմար է գտել քննարկել իր թեկնածությունը, հետո նիստի ժամանակ ուղղել է բոլոր հարցերը կապված բարեվարքության հետ։ Բոլոր այն խնդիրները, որոնք եղել են բարեվարքության մեջ, հատ առ հատ ուշադրության են արժանացրել։ Թեկնածուն հաղթահարել է բարդ քննություն, անցել է մի քանի փուլ, որից հետո որոշակի ձայների քանակով նշանակվել է դատավոր։ Ես խնդրում եմ՝ գործող դատավորների մասին նախկինում ունեցած դեպքերի վերաբերյալ չփորձել հեղինակազրկել, եթե չկան ապացույցներ»։

Դիտարկմանը, որ նա եղել է ԲԴԽ-ի «սրտի թեկնածու»-ն՝ Անդրեասյանն ասաց. «ԲԴԽ-ն չունի «սրտի թեկնածու»։ Եթե մենք ուսումնասիրենք 5, 10, 20 տարի առաջ թե փեսաներ, հարսներ, աղջիկներ, ամուսիններ են դարձել դատավորներ, համեմատության մեջ ինչքան են անկախ մարդիկ, որոնք կրթություն են ստացել, եկել ու դարձել են դատավոր։ Այժմ Եզակի դեպքերում կարող են լինել մարդիկ, որոնք կարող են ազգակցական կապեր ունենալ այլ մարդկանց հետ»։

Տպել
Ամենաշատ