News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը


ՔՊ-ական պատգամավորների հետ ոչ մի շփում, ոչ մի հարաբերություն չկա, իրենց տեսել եմ միայն դահլիճում, երբ մասնակցել եմ նիստերին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Ընդդիմության խնդիրն է իշխանության սխալները վեր հանելը, որովհետև մեր բնակչության մեծ մասը, կարծում եմ, պրոցեսներից  լավ տեղյակ չէ։ Այն մարդիկ, որոնք միգուցե տատանվում են, լավ չեն պատկերացնում որոշ հարցեր, ընդդիմության խնդիրն է այս ամեն ինչը ակնառու դարձնել այդ մարդկանց»,- ասաց պատգամավորը։

Դիտարկմանը, որ ընդդիմությունը ժողովրդին իշխանությանը հեռացնելու խոստում էր տվել, փաստորեն տապալվե՞ց դա, Լեւոն Քոչարյանը ասաց. «Ճիշտ եք ասում, ընդդիմությունը մասնակցում էր նախեւառաջ այն հույսով, որ  կկարողանա իշխանություն ձեւավորել: Հիմա, եթե ընտրությունների արդյունքում ընդդիմությանը չի հաջողվել մեծամասնություն ձեւավորել, ապա մնում է ավելի երկար ճանապարհը, որի մեջ մտնում է նաեւ իմ ասածը:Արդյունավետությունը ժամանակի մեջ է: Իհարկե, եթե ասեմ՝ բավարարված եմ այն աշխատանքով, որ ընդդիմությունն անում է, ճիշտ չի լինի, բայց դա չի նշանակում չփորձել սեփական սխալները նաեւ ընդունելով առաջ շարժվել»:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ քաղաքացիները ընդդիմությանն այնքան վատն են համարում, որ նախընտրում են ձայն տալ գործող իշխանությանը, ընդդիմադիր գործիչն ասաց. «Վատ լինելը եւ վատ ընկալում ունենալը տարբեր բաներ են: Փաստ է, թե տարիներ շարունակ ինչ է մտցվել մարդկանց ուղեղները ամենաստոր ձեւերով: Այսինքն եթե մարդը այն ամենը, ինչ լսել է եւ ընդունել է որպես փաստ, բնականաբար, իր մոտ այդ վերաբերմունքը շատ խորն է: Բայց մեծ մասը, որ մարդկանց մոտ կարծրացած կա նախկին ամեն ինչի նկատմամբ, դա հետեւողականորեն արվել է: Վերջին տարիներին այդ թեզերի կեղծ լինելը փաստեցինք, կարծում եմ»:

Տպել
Ամենաշատ