News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը


ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին Ազգային ժողով ուղեկցում են անվտանգության աշխատակիցներ։ Լրագրողները նրանից հետաքրքվեցին, թե ինչո՞ւ է քայլում անվտանգության աշխատակիցներով, արդյո՞ք իր նկատմամբ որևէ սպառնալիք կա։

«Ամեն պաշտոնյա երբ ստանում է այդ հնարավորությունը, դա ստանում է պետությունից։ Ես զբաղեցնում եմ այնպիսի պաշտոն, որը ենթադրում է ունենալ պետական պահպանություն։ Հանուն մեր խորհրդանշական այդ աթոռի՝ ստիպված ենք կրել ինչ-որ բեռ։ Եթե ձեզ թվում է՝ անվտանգության ուղեկցումը հաճույք, է ապա դա այդպես չէ»,- ասաց նա։ 

Լրագրողը հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանք է անում ինքը, որ շրջապատված է անվտանգության աշխատակիցներով, Անդրեասյանն ասաց. «Շուտով մեր խորհուրդը ձեզ կպատասխանի, թե մենք ինչ ենք արել»։

Տպել
Ամենաշատ