News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհուրդը չի հանդուրժի սադրիչ գործողություններ ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների մոտ, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի եւ ռազմաքաղաքական լարվածության աճի, նշվել է խորհրդի հռչակագրում։

«Չենք հանդուրժի սադրիչ գործողություններ ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների մոտ, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի եւ ռազմաքաղաքական լարվածության աճի։ Խոր անհանգստություն ենք հայտնում օտարերկրյա ահաբեկիչների տեղափոխմամբ զինված հաամարտությունների գոտիներ»,- նշվել է խորհրդի ամփոփիչ հռչակագրում։

Փաստաթղթում նաեւ նշվել է, որ «միջուկային պատերազմում հաղթողներ լինել չեն կարող, եւ այն երբեք չպետք է սանձազերծվի»։ «Այս առնչությամբ կոչ ենք անում ակտիվ ջանքեր գործադրել միջուկային տերությունների միջեւ ռազմական առճակատում թույլ չտալու համար»,- նշել են հռչակագրի հեղինակները։ Փաստաթղթում աջակցություն է հայտնվել «Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հասնելու» ջանքերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ