News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը


Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելուց և նոր ղեկավար ընտրելուց հետո, ՔՊ ավագանու անդամները չեն կարողանում լքել շենքը։ Համայնքապետարանի շենքի մուտքի առջև մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, որոնք դեմ են ՔՊ-ի նախաձեռնած գործընթացին և նրանց հասցեին վանկարկում են. «Դա-վա-ճան»։

Քաղաքացիները պահանջում են ավագանու նոր ընտրություններ անցկացնել: 

Շենքի մուտքը վերահսկում են ոստիկանները։

Քաղաքացիները ՔՊ-ական ավագանիների համար տակդիր ուղարկեցին՝ ցույց տալու, որ վախենում են իջնել և ժողովրդի աչքերին նայել։

«Բարով վայելեք»,-նշեց քաղաքացիներից մեկը։

«Պամպերս ա», ժողովուրդը խորհուրդը ասեց՝ վախում են իջնել, դրա համար էլ ուղարկել են նրանց»,-ասաց Ալավերդու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկը։

Ալավերդու արդեն նախկին ղեկավար Արկադի Թամազյանն Ալավերդու համայնքապետարանի շենքի մոտ հավաքված բնակչությանը կոչ արեց գնալ տուն և թույլ տալ, որ ՔՊ-ական ավագանիները իրեն անվստահություն հայտնելուց հետո կարողանան դուրս գալ շենքից. «Ժողովո՛ւրդ, գնացե՛ք, վերջ, էտ տղերքի հետ էլ ա նորմալ լինելու, ամեն ինչ կարգավորվում ա, գնացե՛ք, իրոք գնացե՛ք, խնդրում եմ, էլ իմաստ չկա, անիմաստ պատմության մեջ ենք ընկնելու, գնացե՛ք տներով»,-ասաց նա։

Հավաքվածները խորհուրդ տվեցին, որ «դուխը» չգցի, կարևորը «մեծատառով մարդ է և նրա համար ո՛չ պամպերս են ուղարկել, ո՛չ էլ այլ բաներ, որից ինքը կարող է վատ զգալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ