News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Այս քրեական գործը քաղաքականապես մոտիվացված, անհիմն  ու բովանդակազուրկ գործ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադանալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին, ասաց հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ գոյություն չունեցող բաներից պետական ապարատը փորձում է իրեն մեղսագրել մի արարք, որը տեղի չի ունեցել.«Այս դատալսումների ընթացքում այդ ամենն ապացուցվեց, քանի որ դրանց ընթացքում որևէ հիմնավոր ապացույց չհայտնվեց նույնիսկ այն վկաներից, որոնց վրա պետական հիմնարկը շատ մեծ հույսեր էր դնում։ Եթե այս դատարանն արդարացնող որոշում չկայացնի, մենք ընդհուպ ՄԻԵԴ գնալու ենք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ պատասխան տան մարդկանց ապօրինի քրեական հետապնդման ենթարկելու համար»։

Հարցին, թե հնարավո՞ր է այդ հետապնդումներով ճնշեն իրեն՝ Չալաբյանը պատասխանեց.«Ո՛չ, հնարավոր չէ։ Մենք մինչև երեկ զբաղված էինք «ՀայաՔվե»-ով և այս դատական գործով։ Ընդհակառակը, այդ ամենն ավելի ամրապնդեց վճռականությունը։ Եթե ես նույնիսկ լինեմ կալանավայրում, զոհվեմ, իմ թիմակիցները կշարունակեն պայքարը։ Եթե մենք նստենք, սպասենք, այս ապօրինությունները կշարունակվեն։ Չպետք է թույլ տանք, որ մեր երկրում մարդիկ իրենց քաղաքական հայացների համար հետապնդվեն»։

Տպել
Ամենաշատ