News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը


Մենք խնդիր ունենք, որպեսզի Ադրբեջանի նախագահը ներկայանա բանակցություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սահմանին լարվածություն հրահրելուն՝ պատգամավորն ասաց. «Հայաստանն ու պատկան պաշտոնյաներն ամեն ինչ անում են՝ դա թույլ չտալու համար, թե միջազգային գործընկերների հետ երկկողմ, բազմակողմ շփումների ընթացքում բազմիցս շեշտվում է անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանի վրա պատշաճ դիվանագիտական ճնշումներ բանեցվեն, որպեսզի վերջինս վերադառնա բանակցությունների սեղանին և չգնա էսկալացիայի, իսկ թե ինչքանով դրանք կաշխատեն, ոչ ոք երաշխավորել չի կարող»։

Նրա դիտարկմամբ՝ եթե մեր միջազգային գործընկերներն մշտապես ու իրենց ներուժով դատապարտեին Ադրբեջանի ապօրինի գործողությունները, գուցե ամեն ինչ այլ հունով գնար։ 

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում՝ չնայած որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», Ալեքսանյանն արձագանքեց. «Մենք չենք ստորագրել ԼՂ–ի լուծարման մասին փաստաթուղթը։ Պրահայում ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչվեց հղում անելով Ալմա Աթայի հռչակագրին։ ԼՂ հարցը մինչև 2018-ն է լուծվել»։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ էին գոռում՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», պատգամավորն ասաց. «Մենք գուցե չենք գիտակցել այն պրոցեսը, որի մեջ մենք գտնվել ենք, դա առնվազն տեսանելի է։ Մեր խնդիրը եղել է այն, որ մենք չենք համակերպվել այդ իրականության հետ, կամ ամբողջությամբ չենք գիտակցել այն, թե մեր շուրջը ինչ է տեղի ունենում։ 30 տարի բոլորս էլ գոռացել ենք՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», բայց ուշադրություն չենք դարձրել, որ աշխարհի ոչ մի երկիր մեր հետ չի ձայնակցում, մեր ամենամերձավոր դաշնակիցը Ադրբեջանին զենքի մատակարարն է՝ 5 միլիարդ դոլարի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ