News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է էմբարգո սահմանի Իսրայելում արտադրված ապրանքների վրա, իսկ ինքը՝ հրեական պետությունը, պետք է պատժվի Գազայի հատվածում իրագործած ռազմական հանցագործությունների համար։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենում Մոսկվայում։

«Էներգիայի արտահանումն Իսրայել պետք է դադարեցվի, ինչպես նաև էմբարգո սահմանվի Իսրայելում արտադրվող ապրանքների վրա, սա ամենաքիչն է, որ մենք կարող ենք անել՝ որպես Գազայի հատվածի բնակչության հետ համերաշխության արտահայտման մաս», - ասել է նախարարը։ Նա նաև հավելել է. «Բացի այդ, Իսրայելի ռեժիմի ռազմական հանցագործները պետք է դատվեն միջազգային դատարաններում և պատժվեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն իրականացրել է Գազայի բնակիչների համար սննդի առաջին օդային մատակարարումը
Երեք C130 ինքնաթիռներով այսօր առավոտյան Գազա են հասցրել 66 պարենային փաթեթներ, որոնցում եղել է մոտ 38,000 պարենամթերք...
Բայդենն իր ելույթում երկու անգամ Գազան շփոթել է Ուկրաինայի հետ
ԱՄՆ նախագահն ասել է, որ պարենը և պաշարները կմատակարարվեն Մերձավոր Արևելքի դաշնակից Հորդանանի օգնությամբ...
Մակրոնը հայտնել է, որ վրդովված է հումանիտար օգնության հերթի մեջ կանգնած ավելի քան 100 պաղեստինցու սպանությամբ
100 պաղեստինցի մահացել է հումանիտար օգնության հերթի մեջ...
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 70 պատանդ է սպանվել. «ՀԱՄԱՍ»
Վերջին մի քանի օրվա ընթացքում ռմբակոծության հետևանքով զոհվել է 7 պատանդ․․․
Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 30 հազար 200 մարդ
Վիրավորների թիվը գերազանցում է 70 հազարը․․․
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգնություն ստանալու ժամանակ 100 պաղեստինցու զոհվելու հարցով փակ նիստ կանցկացնի
760 խաղաղ բնակիչ էլ վիրավորվել է․․․
Ամենաշատ